
Արծվաշենցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության շենքի դիմաց և պահանջում են, որպեսզի իրենց տների վերանորոգման համար փոխահատուցում տան:
Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանք այսօր նախարարությունում քննարկում են ունենալու:
Նշենք, որ արծվաշենցիների մի մասն էլ նախագահականի դիմաց են հավաքվել: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, այս պահին նախարարության դիմաց հավաքվածները սպասում են, որպեսի բոլորը հավաքվեն, որպեսի գնան նախարարի հետ հանդիպման:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: