ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում Սաակաշվիլիին ձերբակալել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևում ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին, հայտնում է ուկրաինական «Страна» պարբերականը:

Քաղաքական գործչի ձերբակալման մասին «Громадське»-ի ուղիղ եթերում հայտարարել է նաև Գերագույն Ռադայի պատգամավոր Վիկտոր Չումակը, փոխանցում է ТАСС-ը:

«Страна»-ն գրում է, որ ձերբակալությունից հետո Սաակաշվիլիի տան մոտ ծեծկռտուք է սկսվել, պայթյունի ձայներ են լսվել: Դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) աշխատակիցները քաղաքական գործչի տուն են ներխուժել և խուզարկություն իրականացրել:

 

Հավելենք, որ  «1+1» ուկրաինական ալիքն էլ ավելի վաղ հայտնել էր, որ  Միխայիլ Սաակաշվիլին, որի տունն ուկրաինացի իրավապահները խուզարկում են, բարձրացել է 8-հարկանի տան տանիքին և սպառնում է ցած նետվել:




Լրահոս