Արծվաշենցիները նախագահականի դիմաց դեռ սպասում են. նրանք վճռական են տրամադրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ արծվաշենցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության շենքի դիմաց և պահանջում են, որպեսզի իրենց տների վերանորոգման համար փոխահատուցում տան:

Տեղեկացրել էիք նաև, որ գյուղացիների մեծ մասն էլ նախագահականի դիմաց են բողոքի ակցիա իրականացնում:

Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, այս պահին նախագահականի դիմաց գյուղացիներ սպասում են նախարարի մոտ գտնվող իրենց համագյուղացիներին:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը և մի քանի գյուղացիներ Դավիթ Լոքյանի հետ հանդիպման են:

Հավելենք, որ գյուղացիները շատ վճռական են տրամադրված. նրանք պատրաստ են մինչև վերջ մնալ, եթե իրենց պահանջները չբավարարվեն:




Լրահոս