Դավիթ Լոքյանի հետ հանդիպումն ավարտվել է. ինչ որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ արծվաշենցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության շենքի դիմաց և պահանջում են, որպեսզի իրենց տների վերանորոգման համար փոխահատուցում տան:

Տեղեկացրել էիք նաև, որ գյուղացիների մեծ մասն էլ նախագահականի դիմաց են բողոքի ակցիա իրականացնում:

ArmLur.am-ը թղթակիցը հայտնում է, որ գյուղացիներն արդեն դուրս են եկել նախարարի մոտից: Գյուղապետ Մամիկոն Խեչոյանը հայտնեց, որ Դավիթ Լոքյանի հետ այսօր երկար քննարկում են ունեցել այս խնդրի շուրջ: Տեղեկացնենք, որ բնակիչները պահանջում են, որ իրենց տրամադրեն գումարը, որով իրենք կվերանորոգեն իրենց տները: Ի պատասախան այս պահանջներին, Լոքյանը խոստացել է այն փոխանցել նախագահին և վարչապետին:

Ի դեպ, եթե բնակիչերի պահանջը` գումարի տեսքով փոխհատուցումը, բավարարվի, ապա ընտանիքի յուրաքանչյուր անդամին կհատկացվի 640 հազար դրամ:




Լրահոս