
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյումրիի «Լիլիթ» մանկապարտեզին թույլատրել է վերսկսել հանրային սննդի կազմակերպման գործընթացը: Մանկապարտեզում ամբողջովին վերացվել են տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները:
«Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում պետական վերահսկողության շրջանակներում Ծառայությունն արձանագրել էր Մաքսային Միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտման դեպք. Երևանում գործող ընկերության «Տավարի կոտլետ» ապրանքանիշն ունեցել է մանրէաբանական ցուցանիշի անհամապատասխանություն:
«Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում խախտումները վերացվել են, ապրանքատեսակի նոր խմբաքանակն անցել է լաբորատոր փորձաքննություն և համապատասխանել սահմանված պահանջներին, ինչի արդյունքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է վերսկսել արտադրությունը: