
Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական կապերն Իսրայելի հետ, եթե Միացյալ Նահանգները պաշտոնապես Երուսաղեմը ճանաչի որպես այդ երկրի մայրաքաղաք: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Ուզում եմ վերահաստատել իմ վրդովմունքը ԱՄՆ-ից ստացվող հաղորդումների հետ կապված: : Հորդորում ենք Վաշինգտոնին նման բան չանել, հակառակ դեպքում մենք Ստամբուլում Իսլամական համագործակցության երկրների հավաք կհրավիրենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Ամերիկյան կողմը չի բացառում, որ նախագահ Թրամփն արդեն վաղը կարող է հայտարարություն տարածել այս զգայուն հարցի վերաբերյալ: