ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ինչ կատարվեց այսօր Ուկրաինայում, և ինչպես Սաակաշվիլին հայտնվեց տանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին  հազարավոր աջակիցների օգնությամբ կարողացել է դուրս գալ ոստիկանական մեքենայից ու ազատվել ձեռնաշղթաներից: Դրանից հետո նա Կիևի կենտրոնում հավաք է անցկացրել՝ կոչ անելով ուկրաինացիներին փողոց դուրս գալ և խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության:

Ինչ կատարվեց այսօր Ուկրաինայում

Գլխավոր դատախազության քննիչներն ու Անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները Սաակաշվիլիի` Կիևի կենտրոնում գտնվող բնակարան մուտք գործեցին այն պահին, երբ նա, տեղեկանալով մեկնարկած գործողության մասին, արդեն լքել էր բնակարանն ու բարձրացել 8 հարկանի շենքի տանիք:

Մինչ հատուկ ջոկատայինները Վրաստանի նախկին նախագահին իջեցնում էին կտուրից և հետևելով օրենքով սահմանված ընթացակարգերին` նրան պատմում էին, թե ինչ կասկածանքով են բերման ենթարկում, հատուկ գործողության վայրում հասցրին հավաքվել Սաակաշվիլիի աջակիցները:

Նրանց հաջողվեց արգելափակել «Ֆորդ» մակնիշի այն միկրոավտոբուսը, որում այդ պահին գտնվում էր Սաակաշվիլին: Իրավապահներն այդպես էլ չհասցրին նրան տեղափոխել դատախազություն: Դրանից հետո նրա կողմնակիցները շարժվեցին դեպի Գերագույն Ռադայի շենք:




Լրահոս