
Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը: Համալսարանի լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 3-րդ նիստը, որի օրակարգում եղել է ԵՊԼՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը:
Ներկա էին հոգաբարձուների խորհրդի բոլոր 24 անդամները: Նիստը վարում էր ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիս Բերբերյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա՝ 24 կողմ, 0 դեմ, 0 անվավեր, Կարինե Հարությունյանը ընտրվել է ԵՊԼՀ ռեկտոր: