
ԱՀ առողջապահության նախարարության հրավերով ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, ուրովիրաբուժական բաժանմունքի մանկական վիրաբույժ-ուրոլոգ Սերգեյ Բաբլոյանը «Արևիկ» մանկական բուժմիավորումում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը իրականացրել է Արցախի` համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների հետազոտություններ, խորհրդատվություններ ու վիրահատական միջամտություններ:
Այցի ընթացքում հետազոտվել է 40 երեխա, կատարվել 6 բարդ ուրոլոգիական վիրահատություն: Այդ թվում առաջին անգամ իրականացվել է միզապարկ- միզածորանային երկկողմանի անտի ռեֆլյուքսային վիրահատություն:
Բոլոր վիրահատությունները կատարվել են Արցախի բժիշկների մասնակցությամբ:
Սերգեյ Բաբլոյանը նշել է, որ այցի նպատակը «Արևիկ» մանկական բուժմիավորումում ուրոլոգիական ծառայության մասնագետների հետ փորձի փոխանակումն է և հավելել, որ այն կրելու է շարունակական բնույթ: