Վիգեն Սարգսյանն իր պահվածքով ու գործելաոճով հիշեցնում է Գևորգ Կոստանյանին. բոլորին նայում է վերևից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս լուրը շատերի կողմից ոգեւորությամբ ընդունվեց:

Բայց կատարվածում ուշագրավ երկու բան կար, որ նախ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե Բաղմանյանը զորացրվելու դիմում ներկայացրել է իր հորդորով, քանի որ չի կատարել աշխատանքային պայմանավորվածությունները: Անկեղծ ասած՝ ցանկալի կլիներ, որ ՀՀ Պնախարարն առավել զուսպ լիներ իր խոսքերում, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է երիտասարդ նախարարը Սերժ Սարգսյանի մարտական ընկերոջը բանակից հեռանալու հորդոր ներկայացնում:

Եւ երկրորդ՝ եթե, այնուամենայնիվ, բանակային կարգուկանոնը թելադրում էր այդպիսի կոշտ հայտարարության անհրաժեշտություն, ապա դրանից հետո պետք է իրավական գործողություններ հետեւեին: Բնականաբար, քրգործ չի հարուցվելու: Իսկ ընդհանուր առմամբ, նկատենք, որ Վիգեն Սարգսյանն իր պահվածքով ու գործելաոճով հիշեցնում է պաշտոնից հրաժարական տված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին. բոլորին նայում է վերեւից, կասկածամտորեն»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս