Ասիական զարգացման բանկին «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը նոր ֆինանսավորում հատկացնելու համար կառավարությունը չի դիմել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ասիական զարգացման բանկը «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը նոր ֆինանսավորում հատկացնելու մասին կառավարությունից դիմում չի ստացել: Այդ մասին տեղեկացրել է ԱԶԲ-ն՝ պատասխանելով նախօրեին «Ժամանակի» ուղարկած հարցմանը: Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավի» շինարարության հիմնական վարկատուն այդ բանկն է, որը պետք է տար 500 մլն դոլարի վարկ: 330 մլն դոլարն արդեն հատկացրել է, 170 մլն դոլարը կհատկացնի, եթե կառավարությունը դիմի: Բայց արդեն ակնհայտ է, որ կառավարությունը ցանկանում է մայրուղու շինարարության մեջ ներգրավել ռուսական «Վիս» ընկերությանը, որը սերտ կապ ունի «Գազպրոմ» ընկերության հետ, և հրաժարվել է ԱԶԲ վարկից»:

Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս