ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10 տարվա նվաճումները` աղքատություն և արտագաղթ. ինչ է թողնում Սերժ Սարգսյանը «իրենից հետո»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք ամսից կլրանա Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի ղեկավարի պաշտոնավարման տասը տարին: Ուստի լրիվ ժամանակն է սկսել ամփոփել նրա պաշտոնավարման արդյունքները: Ինչպես հայտնի է՝ նրա պաշտոնավարման առաջին երկու տարիները նշանավորվեցին աղքատության ցուցանիշի կտրուկ աճով:

Փաստորեն Սերժ Սարգսյանը կարող է արձանագրել, որ իր պաշտոնավարման արդյունքում Հայաստանի բնակչության աղքատների պաշտոնական թիվը ավելացավ մոտ 100 հազար հոգով, իսկ ոչ պաշտոնապես` մոտ կես միլիոնով:

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ նույնիսկ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2016 թվականին արձանագրված ցուցանիշը 2008 թվականի ցուցանիշից շարունակում է ավել մնալ 1,8 տոկոսով: Մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանը կարող է նաեւ որպես իր գործունեության արդյունք արձանագրել, որ տասը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ:

Փաստացի առկա է մի իրավիճակ, որտեղ անցած տասը տարիների կտրվածքով Հայաստանի տնտեսության հետ կապված գեթ մեկ դրական արդյունք անհնար է մատնանշել: Սա է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների արդյունքը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս