Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղի մասին:
«Մենք գոլեր խփելու բավականին լավ պահեր ունեինք, սակայն մեր միակ խնդիրը մրցակցի դարպասապահ Յան Օբլակն էր: Պարտավոր էինք գոլեր խփել, հաղթել և եզրափակել խմբային փուլն առաջին տեղում:
Ամեն դեպքում, լավ ոչ ոքի ստացվեց: «Աթլետիկոն» նույնպես լավ էր խաղում: Չենք մտածում վիճակահանության մասին, քանի որ մենք «Չելսին» ենք: Պատրաստ ենք ընդունել յուրաքանչյուրի: Լավ գիտենք թե’ ՊՍԺ-ին, և թե’ «Բարսելոնային»»,- Ազարի խոսքն է մեջբերում «ազնվականների» պաշտոնական կայքը: