
Վիեննայում մեկնարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին Twitter-ում իր էջում գրել է ՀՀԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։