Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլև ՀՀԿ-ական ազգականներից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլեւ ՀՀԿ-ական ազգականներից: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ Աղաբաբյանը վերջերս դադարեցրել է շփումները նաեւ իր փեսայի՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Ու սա այն դեպքում, երբ Գալուստ Սահակյանը եւ նրա որդին՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, իշխանական շրջանակներում բարձր դիրքերի հասել են հենց Աղաբաբյանի շնորհիվ: «Ինչու եք հետաքրքրվում մարդկանց անձնականով: Դա անձնական հարց է:Թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք, ինչ ենք, մեր գործն է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ երեկ հայտարարել է Աղաբաբյանը: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ 2015թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառին տուգանեց 60 մլն դրամով»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս