«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանը շարունակում է պատկանել աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրների թվին: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը-2017» զեկույցի համաձայն՝ մեր երկրում աղքատ է բնակչության 29,4 տոկոսը: Այսինքն՝ մեր ազգաբնակչության երեքից մեկը աղքատ է կամ աղքատ է 3 միլիոնից պակաս մեր բնակչության 900 հազարը:
Մեր երկրում աղքատության ամենացածր ցուցանիշն ունի Արագածոտնի մարզը՝ 15,7 տոկոս, գրեթե երեք անգամ ցածր, քան Շիրակի մարզում և երկու անգամ ցածր, քան Լոռու կամ Կոտայքի մարզերում: Համեմատաբար ցածր՝ 18,8 տոկոս աղքատություն ունի Վայոց ձորի մարզը »:
Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: