Երեւանում հայտնաբերվել է ԱՄՆ 63-ամյա քաղաքացու դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 6-ին` ժամը 19:36-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1954 թ. ծնված Գագիկ Եղիազարյանի (ԱՄՆ քաղաքացի) դին:




Լրահոս