
Օրեր առաջ Արմեն Ջիգարխանյանը տոնեց բնակարանամուտը, որը գտնվում է նույն շրջանում, որտեղ ապրում է նրա նախկին կինը՝ Վիտալինա Ռոմանովսկայան: Խելամի՞տ է արդյոք բնակարան գնել նախկին կնոջ հարևանությամբ, այս հարցը kp.ru-ն տվել է Ջիգարխանյանի ընկերոջը՝ Արթուր Սողոմոնյանին:
«Դա Արմեն Բորիսովիչի որոշումն է: Նա շատ է սիրում այդ թաղամասը, աշնանն այդտեղ հարմարավետ է: Նա մի որոշ ժամանակ այլ տեղում ապրեց, որը նրա դուրը չեկավ, և այլ տարածք գտանք նրա համար», – պատմել է ընկերը:
Նա նաև հավելել է, թե փորձում են վերադարձնել այն, ինչ օրենքով պատկանում են Ջիգարխանյանին: «Շանսեր կան: Այն բնակարանը, որտեղ ապրում է Վիտալինան, Ջիգարխանյանի գումարով է գնվել: Դա հեշտ է ապացուցել, կան փաստեր», – հավելել է նա: