ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստումների թեմայով քննարկում է անցկացվելու: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտնում է.
«Սիրելի հայրենակիցներ․ իմ եւ մի շարք այլ պատգամավորների նախաձեռնությամբ ս/թ դեկտեմբերի 18-ին ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվելու է նիստ՝ քննարկելու համար «Պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստումների թեման։ Հրավիրվելու են Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։
Եթե կան բժշկական, գիտական կամ փորձագիտական որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ընդդեմ պատվաստումների փաստարկներ ունեն եւ ցանկանում են մասնակցել նիստին, խնդրում եմ գրել [email protected] էլեկտրոնային փոստին։ Նամակին խնդրում եմ կցել որակավորումը հավաստող որեւէ փաստաթուղթ եւ հեռախոսի համար»։