ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գյումրիում կյանքը պրինցիպիալ փոխվելու է». վարչապետը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Նա մասնակցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մատուցվող ոգեկոչման արարողությանը: Ոգեկոչման արարողությունը կատարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Ներկաները ծաղկիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հավելենք, որ վարչապետը լրագրողների հետ զրույցում ասել, որ Գյումրիում կյանքը պրինցիպիալ փոխվելու է: «Մենք ռեգուլյար, ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի, եւ իրականում փոխվելու էլ», – հայտարարել է Կարեն Կարապետյանը։

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս