Կատալոնանական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է իր որդիների մասին:
«Տիագոն սիրում է ավտոմեքենաներ, մոտոցիկլներ: Սիրում է նաև ֆուտբոլ, սակայն շուտ է հոգնում դրանից: Մատեոն սարսափելի բնավորություն ունի: Նրանք շատ տարբեր են:
Տիագոն հրաշք է, շատ լսող է, իսկ փոքրը՝ հակառակը, պահում է իրեն անառակի զավակի նման (Խմբ՝ ծիծաղում է):
Հիանալի է, որ նրանք այդքան տարբեր են»,- Մեսսիի խոսքը մեջբերում է « TyC Sports»-ը: