Ֆսյո, բացառվում ա. պարտքերի ներում այլևս չի լինելու. Կարեն Կարապետյանը զգուշացրեց գյուղացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը զիջում է գյուղացիների՝ նախորդ տարիներին կուտակած սերմացուների և պարարտանյութերի մասով պարտքերը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը նախազգուշացրեց՝ պարտքերի ներում այլևս չի լինելու:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ 2011-16 թվականներին և 2015-16 թվականներին հատկացված պարարտանյութերի դիմաց հսկայական պարտքեր են կուտակվել: Մասնավորապես, սերմացուների մասով կուտակված է 642 մլն դրամ, իսկ պարարտանյութի մասով՝ 165 մլն դրամ պարտք:

Կարեն Կարապետյանը գյուղացիներին նախազգուշացրեց. «Ֆիքսում ենք, որ այսուհետ մաքուր էջից ենք իրենց հետ հարաբերվում: Կարծում եմ՝ ճիշտ բան ենք անում: Բայց հետագայում էլ կուտակում չենք անում: Ֆսյո, բացառվում ա, որ երբևիցե մենք գանք մի վիճակի, որ զիջում ենք: Էլ կուտակում չի առաջանում, ներում չի ըլնի, բանաձևը փոխել ենք»:




Լրահոս