Հայտնի են դարձել, թե որ եվրոպական որ քաղաքները կընդունեն Եվրո-2020-ի
եզրափակիչ փուլի առանձին խմբային հանդիպումները: ՈՒԵՖԱ-ի թվիթերյան միկրոբլոգում հրապարակվել է ցանկը, ըստ որի՝ A խմբի հանդիպումները կընդունեն Հռոմն ու Բաքուն, B խմբինը՝ Սանկտ Պետերբուրգն ու Կոպենհագենը, C խմբինը՝ Ամստերդամն ու Բուխարեստը, D խմբինը՝ Լոնդոնն ու Գլազգոն, E խմբինը՝ Բիլբաոն ու Դուբլինը, F խմբինը ՝Մյունխենն ու Բուդապեշտը:
Եվրոպայի 2020 թվականի առաջնության բացման խաղը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, իսկ եզրափակիչը՝ Լոնդոնի «Ուեմբլի»-ում: