Տարկետման դեմ պայքարը փակուղի է մտել. ուսանողներին չի հաջողվել քննարկումներ կազմակերպել բուհերում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ակադեմիական տարկետման դեմ պայքարը կարծես փակուղի է մտել։ Ուսանողներին չի հաջողվել պլանավորածի համաձայն քննարկումներ կազմակերպել մի շարք բուհերում։ «Հանուն գիտության զարգացման» ակտիվն անցած շաբաթ ԵՊՀ-ում է քննարկում անցկացրել, սակայն ամերիկյան, սլավոնական համալսարաններում եւ Կոնսերվատորիայում չի ստացվել։

«Մեր տեղեկություններով՝ Կոնսերվատորիայում իրենք ներքին քննարկումներ կազմակերպել են, առանց մեր մասնակցության»,- ասաց նախաձեռնության անդամ Հայկ Զաքարյանը։ Ինչո՞ւ են փակվել ձեր առջեւ դռները։ «Չեմ կարող ասել, թե դռները փակվել են, սակայն ունենք այն, ինչ ունենք»։ Հիշեցնենք, որ օրերս ԿԳ նախարարությունն ուսանողներին առաջարկել էր մինչեւ մարտ ամիս համատեղ աշխատել, մշակել փաստաթուղթ, որը վերաբերում է բացառիկ ունակություններով ուսանողների տարկետմանը։ Ուսանողներն ուզում են աշխատանքներն ավարտել մինչեւ տարեվերջ եւ մինչեւ երեկ պատասխան չեն ստացել կառավարությունից»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս