ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է երեւանյան ռեստորաններից մեկում

Այս գրության հեղինակը հետաքրքիր եւ խելամիտ կոչ է արել: Իհարկե, շատ լավ է, որ թղթի համար նախատեսված է հատուկ աղբաման: Մնում է՝ բոլորը հետեւեն եւ իրագործեն պահանջվածը:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ արդյոք ժառանգություն ընդունել իմ ներկայացուցչի (լիազորված անձի) միջոցով: Եվ խնդրում եմ ասեք, թե ո՞րն է լիազորագրի առավելագույն ժամկետը:

Սիրանույշ Խաչատրյան (47 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը: Նշենք, որ նույնը վերաբերում է նաեւ ժառանգությունից հրաժարվելուն. ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:
Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կամ լիազորագրից հրաժարվելը կատարվում է նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ժառանգատու կարող է լինել յուրաքանչյուր ֆիզիկական անձ` անկախ տարիքից, գործունակ կամ անգործունակ լինելուց, քաղաքացիությունից, սեռից, սոցիալական ծագումից: Վավերացման ենթակա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը վավերացվող յուրաքանչյուր փաստաթղթի վրա կատարում է համապատասխան վավերացման մակագրություն: Ավելացնենք, որ օտար լեզվով վավերացվող փաստաթղթերի վրա վավերացման մակագրությունները կարող են կատարվել համապատասխան լեզվով:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ խաչակնքելիս ձեռքը սկզբում աջ, հետո ձախ պե՞տք է տանել, թե՞ հակառակը: Ուզում եմ իմանալ, ո՞րն է ճիշտ տարբերակը:

Անի Պողոսյան (21 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ խաչակնքելիս հայերը սկզբում ձեռքը տանում են ձախ, հետո` աջ, իսկ ռուսներն ու հույները` հակառակը: Երբ հայերը խաչակնքում են, աղոթում են եւ ձեռքի համարժեք շարժումներ կատարում. Հանուն Հոր (աջ ձեռքը բարձրանում է դեպի ճակատ) եւ Որդվո (ձեռքն իջնում է կրծքավանդակ) եւ Հոգվույն (ձեռքը գնում է ձախ կողմ), Սրբո (ձեռքը գնում է աջ կողմ), ամեն (ձեռքի բաց ափը դնում են կրծքին): Ռուսերեն այդ աղոթքն ասվում է հետեւյալ կերպ. ԹՏ ՌՎÿ ԿՑՓՈ (աջ ձեռքը բարձրանում է վերեւ) Ռ հօվՈ (ձեռքն իջնում է կրծքավանդակ) Ռ հՉÿՑՏչՏ (ձեռքը գնում է աջ) ԺցւՈ (ձեռքը գնում է ձախ), ԸՎՌվՖ:
Նկատելի է, որ «Հոգի» բառն արտասանելիս հայերն ու ռուսները ձեռքը տանում են սրտի կողմը, որը համարվում է «հոգու բնակարան»: Այնպես որ, էական տարբերություն չկա, պարզապես յուրաքանչյուր եկեղեցում խաչակնքում են այնպես, ինչպես ընդունված է:

Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եկեղեցի մտնելիս կամ աղոթելիս քրիստոնյաները հաճախ խաչակնքում են: Խաչակնքելու իմաստը հետեւյալն է. երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը, էությունը գամվեց խաչի վրա, եւ թող այսուհետեւ Քրիստոսի միտքը գրավի մեզ: Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքեւ, ուզում ենք ասել, որ այլեւս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ. նա մեռավ խաչի վրա, այլ թող Քրիստոս թելադրի իր կամքը մեզ: Ձախ եւ աջ տանելով` ուզում ենք ասել, որ ձեռքերը դարձյալ խաչվեցին խաչի վրա, որոնք չարություն գործելու համար արդեն անպիտան են, եւ պիտի միայն բարին գործեն: Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը եւ ասելով «Ամեն»՝ հաստատում ենք եւ համաձայնում այդ ամենին: «Ամեն» նշանակում է «ճիշտ է», «ես համաձայն եմ»:




Լրահոս