Պաղեստինի ղեկավարությունը հրաժարվում Է հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահ
Մայքլ Փենսի հետ ի նշան Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բողոքի:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղական «Մաան»
գործակալությունը՝ հղում անելով ՖԱԹՀ կառավարող շարժման բարձրաստիճան գործիչ Ջեբրիլ Ռաջուբի հայտարարությանը: Փենսը դեկտեմբերին պատրաստվում Է ժամանել Իսրայել, ինչը սովորաբար համատեղվում Է Պաղեստինի տարածքներ
կարճատեւ այցով:
«Մենք ԱՄՆ-ի փոխնախագահին չենք ընդունի Պաղեստինի տարածքներ ի պատասխան օկուպացված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն»,- ասել Է Ռաջուբը, որը մտնում Է ՖԱԹՀ-ի Կենտրոնական կոմիտեի կազմի մեջ:
Պաղեստինցիները բողոքում են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: