
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» նախորդ համարում տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կազինոյում խաղալու սովորույթ ունի և 20 միլիոն դոլար է տանուլ տվել արտերկրի կազինոներից մեկում: Անդրադարձել էինք նաև այն հանգամանքին, որ նախկին վարչապետի խաղալու մոլուցքը տարիների փորձ ունի: Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի արկածախնդրությունը այսքանով չի ավարտվում:
«ՉԻ» տեղեկություններով՝ նա տարիներ շարունակ տարբեր կազինոներում հսկայական գումարներ է տանուլ տվել, իսկ վարչապետի պաշտոնում եղած ժամանակ հայաստանյան գործարարներից խոշոր գումարներ է վերցրել պարտքերը մարելու համար: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո պարտատեր գործարարները սկսել են պահաջել իրենց տված գումարները, ինչը չէին անում, երբ նա դեռ վարչապետ էր»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: