
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վերջին ճիգերն է անում ԱԺ նախագահի պաշտոնը ի շահ սեփական բարօրության օգտագործելու համար: Այս օրերին նա զբաղված է իր սեփական հիվանդանոցային բիզնեսը օրենսդրական ճանապարհով զարգացնելու գործով:
Ի մասնավորի՝Բաբլոյանը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին առաջարկել է համագործակցություն, որի արդյունքում երկուստեք բիզնեսները մեծ շահ կունենան:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին և ներկա առողջապահության նախարարները դեռևս բանակցում են օրենսդրական նախաձեռնությունների շուրջ և առաջիկայում հանդես կգան առողջապահական ոլորտին առնչվող համատեղ օրենսդրական նախաձեռնություններով, որոնք գերշահույթ կբերեն թե Բաբլոյանի «Արաբկիր» բժշկական համալիրին, թե Ալթունյանի՝ Ինգո Արմենիային»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: