
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը դժգոհ է ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի գործունեությունից:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝լրագրողական համույթից շարունակում են բազմաթիվ դժգոհություններ հնչել վերջինիս աշխատաոճի մասին և նաև այդ պատճառով Արիկ Սաղաթելյանը ցանկանում է ազատվել Արսեն Բաբայանից: Բաբայանի վերջին վրիպումներից մեկն էլ լրագրողական հանրույթի ուշադրությունը ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի 3G-ի վրա սևեռելն էր:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում մեծ հետաքրքրություն էր առաջացրել այն տեղեկությունը, որ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք է կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել է պետբյուջեից։ Արսեն Բաբայանը շտապել էր յուրովի հերքել կատարվածը, ասելով՝ «2 մլն դրամը՝ չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: