
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Ծառայության տնտեսական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Սաֆարյանը ս/թ դեկտեմբերի 7-ից նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:
Տնտեսական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Ալեքսանդր Խաչատրյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:
Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Սուրեն Բաբայանը նշանակվել է տնտեսական բաժնի պետի տեղակալի պաշտոնին, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Սերոբ Ավետիսյանը նշանակվել է Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Կարեն Պարոնյանը նշանակվել է ՊԵԿ հայցերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար: