
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում ընթացող Chess Classic FIDE OPEN-ի յոթ տուրից հետո 6.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հայաստանցի շախմատիստը կես միավորով գերազանցում է Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթիին: Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 5.5 միավորով բաժանում է 3-20-րդ տեղերը (4-րդ տեղ լրացուցիչ ցուցանիշներով):
Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 9-ին:
Լուսանկարը՝ Հրանտ Մելքումյանի անձնական արխիվից