
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն է նշանակվել Պողոս Գալստյանը: Վերջինը զբաղեցնում էր ակումբի փոխնախագահի պաշտոնը:
Ինչպես հայտնում է մոսկովյան թիմի ֆեյսբուքյանը էջը Գալստյանին «Արարատի» գործադիր տնօրեն նշանակելու որոշումը կայացրել է անձամբ ակուբի նախագահը՝ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը:
Այդ պաշտոնում Պողոս Գալստյանը կփոխարինի Իգոր Կորոտկովին, որը հրաժարական է տվել: «Արարատից» հեռացել է ակումբի հիմնադիրներից Արամ Գաբրիելյանովը: