Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը ճանաչվել է Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

«Ռեալ Սոսյեդադի» (3:1) հետ կայացած խաղում Իվանովիչը, ով ստացել է քվեարկողների ձայների 39 %-ը, դարձել է գոլի հեղինակ: Երկրորդ տեղում «Ստյաուայի» ֆուտբոլիստ Հարլեմ-Էդի Նյոերն է` 21 % ձայնով:

Լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Մանուել Ֆերնանդեշը, ով ստացել է քվեարկողների ձայների 19 %-ը:




Լրահոս