Սա այն է, ինչ մեկ տարուց ավելի պնդում է հայկական կողմը. Շարմազանովը՝ Նալբանդյանի և Մամեդյարովի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեք համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունն առ այն, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով, Մինսկի սկզբունքների հիման վրա: Սա շատ կարեւոր է, սա այն է, ինչ մեկ տարուց ավելի պնդում է  հայկական կողմը: Մենք նշում ենք, որ առանց այս պայմանավորվածությունների իրականացման անհնար է որեւէ առարկայական առաջընթաց ակնկալել մեր բանակցային գործընթացում: Մենք բացառում ենք խնդիրը ռազմական ուղով լուծումը, մենք տարածաշրջանում բացառապես խաղաղության պահպանման կողմնակից ենք»։ Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասաց  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։




Լրահոս