Արագաչափերի յուղոտ բիզնեսը. «Սեքյուրիթի դրիմ»-ը` խոշոր հարկատուների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեսախցիկների եւ արագաչափերի միջոցով երթեւեկության կանոնների խախտումների արձանագրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը թեեւ հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում, սակայն այս տարվա երրորդ եռամսյակին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 108 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա հունվար- սեպտեմբերին պետական բյուջե վճարել է 707 մլն 959 հազար դրամ հարկ ու տուրք: Մինչդեռ նախորդ տարվա երրորդ եռամսյակում «Սեքյուրիթի դրիմ»-ը կատարել է 815 մլն 777 հազար դրամի չափով հարկային վճարումներ: Մինչդեռ տարիներ առաջ այս ընկերությունը մեծ եկամուտով էր ապահովում: Չէ որ արագաչափերի բիզնեսը համարվում է յուղոտ:




Լրահոս