Մի փոքր քամի և Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներն ընկնում են. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիից առաջ մրցակիցներին մեղադրել է սիմուլիացիայի մեջ:

«Մանչեսթեր Սիթին» լավ թիմ ունի, և մրցակցի խաղում ինձ շատ բան է դուր գալիս: Նրանք լավ են պաշտպանվում և լավ արձագանքում գնդակի կորստին: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները ստեղծագործ են: Նրանք արտակարգ խաղացողներ և ֆանտաստիկ մարզիչ ունեն:

Սակայն եթե հարցնեք ինձ, թե ինչն ինձ դուր չի գալիս, ապա կպատասխանեմ, որ նրանք հեշտ են կորցնում հավասարակշռությունը: Մի փոքր քամի և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ընկնում են»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Մանչեսթերյան դերբին կկայանա դեկտեմբերի 10-ին:




Լրահոս