Օրեր առաջ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը ելույթ ունեցավ` նշելով, որ «Արտադրված է Հայաստանում» եզրույթը պետք է դառնա ազգային գաղափարախոսություն: ArmLur.am-ի հետ զրույցում Շուշան Սարդարյանը նշեց, թե արտահանման աճի համար առաջին հերթին պետք է խրախուսել և գեներացնել տեղական արտադրությունները:
«Դրանք իրենց հերթին և’ հավելյար արժեք են ստեղծում, և’ աշխատատեղեր են ստեղծում, և’ դրանք հարկային մուտքեր են ենթադրում: Սա է հիմնական շարժառիթը, որ ես հանդես եկա այդ ցանկությամբ: Դուք ինքներդ էլ տարբեր հարթակներում հանդիպում եք տարբեր արտադրատեսակների, որ ցանկություն կա` դրանք շատ լինեն»,- նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: