Երկուշաբթիից ուրբաթ բոլոր գործերն անհաջող են ստացվում, մշտապես ցանկանում եք քնել, ամեն ինչ նյարդայնացնում է… ծանո՞թ իրավիճակ է: Ինչ-որ տեղ` հոգու խորքում, մենք հասկանում ենք, որ հանգստյան օրերին հանգստի մակարդակից է կախված մեր աշխատունակությունը մյուս օրերին: Սակայն իդեալական հանգստյան օրեր ասվածը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է անցնում:
Ահա դասական սխալներ, որոնք կարող են խանգարել մյուս օրերն արդյունավետ ձևով անցկացնելուն:
Երկարատև քուն
Բոլորին հայտնի փաստ է, որ աշխատանքային օրերի ընթացքում ոչ բավարար քանակությամբ քունը չի փոխհատուցվում հանգստյան օրերին շատ քնելով: Մեկ կամ երկու ժամ ավել քնելն օգտակար է, սակայն շատերը շարունակում են կիսաքնած անցկացնել ամբողջ օրը և ժամանակ կորցնում իսկապես հետաքրքիր գործերն անելու փոխարեն:
Չկազմել ծրագրեր
Երկար սպասված հանգստյան օրերը սկսվել են, ինչպես ստացվի, այնպես էլ կանցնի: Այդպիսի փիլիսոփայությունը համապատասխան է նախորդ կետի հետ. չգիտես ինչով զբաղվել` քնիր: Սա սխալ մոտեցում է:
Անգործության մատնվել
Պետք է օրվա ընթացքում գոնե մեկ օգտակար գործ անել:
Շատ ծախսել
Բոլորս էլ ծանոթ կունենանք, ով պատրաստ է ամբողջ շաբաթ աշխատել, ապա հանգստյան օրերին այդ գումարն անօգուտ ծախսել:
Մշտապես մտածել աշխատանքի մասին
Եթե աշխատանքի մասին մտքերը բաց չեն թողնում նաև հանգստյան օրերին, ուղեղն անհրաժեշտ հանգիստը չի ունենում: Մոռացեք աշխատանքի մասին գոնե 24 ժամ:
Քիչ ժամանակ անցկացնել մտերիմների հետ
Ինչով էլ զբաղվեք հանգստյան օրերին, աշխատեք ժամանակ հատկացնել նաև մտերիմների հետ շփումներին:
Հաճույք չստանալ հանգստից
Պետք է ամենակարևոր պահերին կարողանալ թուլանալ և հաճույք ստանալ: Եթե նույնիսկ գործերը շատ են, մի մոռացեք հանգստից հաճույք ստանալու մասին: