Վրացական ընդդիմադիր (նախկին իշխող) «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստորագրահավաք է սկսել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Կուսակցությունը կոչ է անում վրացական իշխանություններին դադարեցնելու Սաակաշվիլիի քաղաքական հետապնդումը։ «Հակառակ դեպքում իշխանությունները քաղաքացիական բողոք կստանան ողջ երկրի մասշտաբով»,-սպառնացել է կուսակցությունը։ Դրա ներկայացուցիչների կարծիքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը Կիևում հանդիսանում է և՛ քաղաքական հետապնդում, և՛ չի համապատասխանում ժողովրդավարությանը։