ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ հեռուստացույցից կախվածություն են նկատել, գրում է The New York Times-ը։ Ինչպես թերթին պատմել է նախագահին մոտ գտնվող աղբյուրը, Թրամփն օրական առնվազն 4 ժամ հեռուստատեսային հաղորդումներ է դիտում, երբեմն էլ՝ ավելի երկար։ Ամեն օր նա արթնանում է առավոտյան ժամը 05։30-ին և անմիջապես միացնում հեռուստացույցը։
Թերթի տվյալներով՝ նախագահը մշտապես կիսվում է հեռուստացույցից ստացած իր տեղեկություններով իր շրջապատի մարդկանց և նույնիսկ նրանց հետ, ովքեր սպասարկող անձնակազմից են։ Սենատոր Լինդսի Գրեմը նշում է, որ դա կապված է «ԶԼՄ-ների՝ Թրամփին ոչնչացնելու մտադրության մեջ վստահ լինելու հետ»։