
Դեկտեմբերի 8-10-ը Երեւանում կայացավ վոլեյբոլի Պերճ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային հուշամրցաշարը։ Երրորդ անգամ անցկացվող հուշամրցաշարին մասնակցեցին աղջիկների հինգ եւ տղաների վեց թիմեր Հայաստանից ու Վրաստանից։
Տղաների պայքարում չեմպիոն դարձավ ԽՄՕՄՄ-ը, որը եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց «Արաբկիրին»։ Երրորդ տեղը զբաղեցրեց «Հնաբերդը»։
Աղջիկների պայքարում նույնպես առաջին տեղը զբաղեցրեց ԽՄՕՄՄ-ը, որը վճռորոշ խաղում 2։0 հաշվով առավելության հասավ «Ավանի» նկատմամբ։ Երրորդ տեղում «Սիսիանն» է։
Սա պատանիների համար ընթացիկ տարվա վերջին մրցաշարն էր։ Մեծահասակները դեռ կմրցեն ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում։