ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը պետք է լինի քաղաքական գործընթացների գագաթնակետում. Գագիկ Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Gallup International Association կազմակերպությունը սոցիոլոգիական հարցում է ներկայացրել, որի համաձայն՝ վերջին ամիսներին Կարեն Կարապետյանի վարկանիշը նվազում է, իսկ Սերժ Սարգսյանինը, հակառակը, աճում: Ըստ այդմ, Կարեն Կարապետյանի վարկանիշը, անցած տարվա համեմատ, գրեթե 30 տոկոսով նվազել է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության հնաբնակներից պարզել, թե իրենք ինչպես են վերաբերվում սոցիոլոգիական հարցման արդյունքներին, եւ արդյո՞ք Սերժ Սարգսյանն իրենց համար շարունակում է անփոխարինելի մնալ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան

-Պարո՛ն Մելիքյան, հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն՝ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալի անկում է ապրել, ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:

-Ես կարծում եմ, որ պատճառը հիմնականում պետք է փնտրել ժողովրդի մեջ՝ լավը տեսնելու սպասողականության՝ ավելի արագացված տեմպերի ցանկություն:

Սակայն ես կարծում եմ, որ աշխատանքներ ծրագրային՝ նպատակներն իրականացնելու համար, կատարվում են, եւ այդ աշխատանքները բավականին բարձր մակարդակով են իրականացվում, եւ կարծում եմ, որ դրանց արդյունքները պետք չէ շտապողականության դաշտում փնտրել:

Ես կարծում եմ, որ դրանք իրենց արդյունքները կունենան առաջիկայում: Ընդհանրապես տնտեսության մեջ առաջընթացը շատ արագ տեմպերով հնարավոր չէ իրականացնել: Դրանք գործընթացներ են, որ իներցիայով չեն կատարվում: Գործընթացներ են, որ բավական հետեւողական աշխատանքների արդյունք կարող են միայն լինել եւ երկարաժամկետ գործընթացների ձեւաչափով:

-Նույն հարցումների համաձայն՝ Սերժ Սարգսյանի վարկանիշն էլ աճել է: Կարծիքներ կան, որ այսպես հող է նախապատրաստվում Սերժ Սարգսյանի՝ 2018-ին վարչապետ դառնալու համար:

-Ի՞նչ է նշանակում՝ բարձրացել է, եւ ի՞նչ է նշանակում՝ հող է նախապատրաստվում: Ես կարծում եմ, որ բարձրացել է, այլ ոչ թե հող է նախապատրաստվում: Ո՛չ, նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է, եւ համոզված եմ, որ առաջիկայում նույնպես բարձրանալու է: Դա կատարված աշխատանքների արդյունքն է, ժողովուրդը ընդունում է եւ համապատասխան գնահատականը տալիս է: Դա աշխատանքների արդյունք է:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս