ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաշնակցական գող գյուղապետեր կա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ոչինչ չեմ լսել դաշնակցական գող գյուղապետերի մասին: Եթե բացահայտենք, համապատասխան ձևով կարձագանքենք: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին  հարցին` դաշնակցական գող գյուղապետեր կա՞ն, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Եթե մարդուն ուզում ենք պատժել, այդ պատիժը պետք է լինի հիմնավոր: Քաղաքական հայտարարությունները մի բան է, ասել, որ դրանից հետևում է՝ այս ինչ մարդը պետք է պատժվի, դրանք տարբեր են»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը:

Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս