Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ՀՀԿ-ականների՝ վերջերս աղմուկ հանած հայտարարություններին:
Մարուքյանը նշեց, թե պատգամավորին չես կարող իր հայտարարության համար հետ կանչել կամ պատասխանատվության ենթարկել: Նրա խոսքով, այդ պատգամավորները ընտրվել են նույն այդ ժողովրդի քվեով:
«Պատգամավորը չի կարող հետապնդվել իր կողմից արված որևէ հայտարարության հետևանքով, եթե այն վիրավորանք չի պարունակում: Գնալ, ընտրել այդ մարդկանց, հետո նեղվել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի՝ աղքատությանը վերաբերող հայտարարությունները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: