
Դեկտեմբերի 11-ին Կահիրեից Մոսկվա մեկնած A-300 ինքնաթիռը «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ հրաշքով խուսափել է կործանումից:
Օդաչուները հավանաբար չէին հաշվարկել «Դոմոդեդովա» օդանավակայանում վայրէջք կատարելու հետագիծը։ Այս մասին հայտնում է Правда.ру-ն՝ հղում կատարելով Mash ալիքին։
Ինքնաթիռը թռիչքուղուց ընդամենը չորս կիլոմետր հեռավորության վրա է եղել, երբ օդաչուների խցիկում միացել է ազդանշանային համակարգը:
Իրավիճակը փրկել են կարգավարները, որոնք օդանավն ուղարկել են երկրորդ շրջանը կատարելու։
Եգիպտոսի ավիացիոն իշխանությունները պարզում են պատճառները։