
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության գրասենյակի մոտ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները այսօր բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք իրենց հետ բերել էին կարտոֆիլներ, որոնց վրա փակցված էր ՀՀԿ ականների պատկերները, կանաչի:
Նրանք պաստառներով իրականացնում են իրենց բողոքի ակցիան և հայտնում համահայկական ընդվզման իրենց ծրագրի մասին: «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը կարդաց կուսակցության հայտարարությունը: «Ըստ պաշտոնական տվյալներ ՀՀ-ում աղքատ է շուրջ 890 հազար քաղաքացի, իսկ շուրջ 60 հազարը ծայրահեղ աղքատ է, երեք երեխաներից մեկը աղքատ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներն ավելի սահմռկեցուցիչ են»,-ասաց նա: