
Եկատերինբուրգում կայացած կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է, որ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը 60 կգ քաշային կարգում: Արցախցի մարզիկը եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ֆարիդ Կասումովին: Նշենք, որ Ա. Առուշանյանը 2015 թվականին դարձել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն: