
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
Լոնդոնյան ակումբն այդ փուլում կհանդիպի կատալոնական «Բարսելոնային»:
««Բարսելոնայի» դեմ պետք է պատրաստ լինել 120 տոկոսով: Մեր հիմնական նպատակն Անգլիայի Պրեմիեր լիգան է և Չեմպիոնների լիգան:
Կմտածենք «Բարսելոնայի» մասին այն դեպքում, երբ կգա նրանց դեմ խաղալու ժամանակը»,- Կոնտեի խոսքն է մեջբերում «BBC»-ն: