
Հայկական ատոմային էլեկտրակայանը այս տարվա երրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2 մլրդ 452 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ՀԱԷԿ-ը 2015 թվականի երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 6 մլրդ 767 մլն դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում` 5 մլրդ 992 մլն 490 հազար դրամ: Մինչդեռ նախորդ տարվա երրորդ եռամսյակում հարկային վճարումները կազմել են 8 մլրդ 445 մլն 341 հազար դրամ:
Սրան զուգահեռ, նկատենք, որ ընկերության՝ 2015 եւ 2016 թվականներին վաճառած հոսանքի շրջանառության տարբերությունը գրեթե նույնն է եղել: Բայց 2017 թվականին ՀԱԷԿ-ը վաճառած հոսանքի դիմաց ստացած եկամուտները մոտ 3 մլրդ դրամով պակաս են եղել:
Ըստ այդմ, պետք է նվազեին նաեւ պետական բյուջե վճարվող հարկերը: Ենթադրվում է, որ ընկերությունը անցած տարվա երրորդ եռամսյակում իր հարկային պարտավորությունները արհեստական մեծացրել է` պայմանավորված ստացած ռուսական արտահանման 270 մլն դոլար վարկով: