Պաշտոնական տվյալներով` Հայաստանի սպառողական շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 2 տոկոսի գնաճ: Ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.2 տոկոս գնաճով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բարձրացել են 3.8 տոկոսով:
Բացի այս` թանկացում արձանագրվել է նաեւ ոչ պարենային ապրանքների շուկայում, իսկ ծառայությունների սակագները բարձրացել են 0.4 տոկոսով: Մրգի եւ բանջարեղենի շուկան անմասն չի մնացել թանկացումներից: Այս դեպքում ազգային վիճակագրական ծառայությունը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրել է մրգերի 13.7, բանջարեղենի` 25 տոկոս գնաճ:
Ի դեպ, բանջարեղենի գնաճի ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Մսամթերքի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 1.6 տոկոս, իսկ ձկնամթերքի շուկայում` 0.3 տոկոս: Գնաճից չի խուսափել նաեւ կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաները:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ